Կարիք չկա օրենքների փոփոխություններով ձգտել այն բանին, ինչը կարելի է անել բարքերի փոփոխությամբ: Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկմանն այսօր փիլիսոփա Շառլ Մոնտեսքյոյի խոսքերը հիշեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Ըստ նրա՝ մեր երկրի չարիքները կապված չեն սամանադրության հետ: «Հարցնենք արտագաղթողին՝ եթե փոխենք սահմանադրությունը, կվերադառնա՞ք Հայաստան: Կարծում եմ՝ իշխանությանը պատախանն ակնհայտ է: Ո՞ր հասարակ մարդը կարող է մեր երկրում հավատալ, որ սահմանադրական փոփոխություններից է կախված մեր երկրի զարգացումը»,- հարց տվեց պատգամավորը:
Նրա խոսքով, ենթադրենք, որ սահմանադությունը փոխվել է: Արդյոք այդ նույն համակարգում չեն պաշտոնավարելու նույն մարդիկ: «Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում»,- համոզված է Վ. Բաբայանը: