ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որոշ «продвинутый» երիտլամուկների օրը սկսվում և ավարտվում է Ազգայինը ու Հայկականը ծաղրելով, Ազգայինի համար պայքարող մարդկանց պիտակավորելով:
Ուշագրավ է, որ ֆիզիկական սերտ շփման արդյունքում առաջացած այդ երևույթները շատ մտերիմ են ադրբեջանի ամենահայատյած պետական շրջանակների հետ, ում աշխատանքի բովանդակությունը կայանում է հակահայկական ու Արցախի դեմ ուղղված գործունեության իրականացումը:
Այդ դավաճան երևույթները լավ կանեն հենց այսօրվանից մտածեն արագորեն երկիրը լքելու մասին, քանզի բոլոր փաստերը կան, թե ով ինչ ադրբեջանցու հետ է մտերիմ:
Ժամանակը ոչինչ չի մոռանում. հիմա ձեր դիմակահանդեսն է, վայելեք, բայց չմոռանաք, որ երեկույթի վերջում ինքնակամ չհեռացված դիմակները պատռվում են ու շատ ցավոտ:
Ցտեսություն»: