Քաղաքական 

Մեկնարկել է քառյակի նիստը, կհստակեցվի հանրահավաքի օրը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում մեկնարկել է քառյակի`«Բարգավաճ Հայաստան»-ի, «Հայ ազգային կոնգրես»–ի, «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Ժառանգության» դռնփակ նիստը:

Նիստին ՀՅԴ խմբակցությունից ներկա են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը, իսկ «Ժառանգությունից» ներկա են Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:

Նշենք, որ այսօրվա նիստին չորս կուսակցությունները քննարկելու և հստակեցնելու են հանրահավաքի ու մարզային այցելությունների օրերը:

Նույն շարքից