Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու հերթական նիստն է, հանձնաժողովները քննարկել են օրակարգի 20 հարցերը, այսօր ստանում ենք «անհետաձգելի» մի նոր նախագիծ :
26.11.19թ. նիստի օրակարգում որպես անհետաձգելի հարցեր ընդգրկելու մասին քաղաքապետի 21.11.19թ. որոշումը. Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
Անհետաձգելի»: