Հասարակություն 

Այրվել է անասնագոմ. Սատկել է մեկ ավանակ

Նոյեմբերի 23-ին, ժամը 06:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է անասնագոմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:03-ին, մարվել՝ 09:24-ին:

Ամբողջությամբ այրվել է 3-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմը՝  մոտ 50 քմ: Սատկել է մեկ ավանակ:

Նույն շարքից