Հասարակություն 

«Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիան» նոր փոխնախագահներ ու գլխավոր քարտուղար ունի

Ս.թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա» ՀԿ-ի

Նախագահության հերթական նիստը, որին ներկա էին Նախագահության 29 անդամներից 20-ը:
Նիստն ընթացավ հետևյալ օրակարգով`

1. «Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա» ՀԿ փոխնախագահների և գլխավոր քարտուղարի ընտրություն

2. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հաստատում

3. - Մրցավարական և մրցումների կազմակերպման և անցկացման կոմիտեի,

- Մարզչական խորհրդի,

- Կարգապահական կոմիտեի,

- Մասսայական հեծանվային սպորտի զարգացման կոմիտեի,

- Բժշկական կոմիտեի,

- Արտաքին կապերի և մամուլի հետ տարվող աշխատանքների կոմիտեի,

- Վերստուգիչ հանձնաժողովի

կազմի՝ նախագահի և անդամների ընտրություն

4. Այլ հարցեր:

Նախագահությունը բաց քվեարկությամբ ընտրեց փոխնախագահներ` Աշոտ Խաչատրյանին և Գրիգոր Համբարձումյանին, իսկ գլխավոր քարտուղար` Վահագն Թուխարյանին: Վերահաստատվեց նաև Արմեն Գյոզալյանի թեկնածությունը` որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

Օրակարգի մյուս հարցերի շրջանակում քննարկվեց ֆեդերացիայի կառուցվածքն ու կոմիտեների կազմը: Ներկայացվեցին առաջարկներ կոմիտեների կազմի վերաբերյալ: Նախագահությունը բաց քվեարկությամբ հաստատեց առաջարկված կառուցվածքն ու կազմը:

 

Նույն շարքից