Սուխումիում օրենքով գողերի սպանությունը տեղի է ունեցել երեխայի ներկայությամբ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները, որոնք նաև տարածել են հրաձգության տեսանյութը:
Տեսանյութը նկարահանել է երեխայի մայրը, ով ուղղակի ֆիքսել է իր փոքրիկի զբոսանքը: Եվ հանկարծ հրաձգություն է սկսվել և երեխան վազել է դեպի մայրը:
Ավելի ուշ հրաձգության վայրում հայտնաբերվել է ավելի քան 80 պարկուճ: Արդյունքում սպանվել է երկու օրենքով գող և ռեստորանի մատուցողուհին, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: