Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցն (ՔԴԵԴ) այսօր նշում է 10-ամյակը: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը և քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը:
Ըստ դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի՝ Հայաստանում ՔԴԵԴ-ի հիմնումը կարևոր քայլ է համարում քաղաքականության մեջ իրենց ապագնան տեսնող երիտասարդ գործիչների համար: Ըստ նրա՝ այս 10 տարիների ընթացքում դպրոցը լուրջ հաջողություններ է գրանցել և զգալի արդյունքներ տվել:
Դպրոցի հիմնումը, ըստ Ա. Զաքարյանի, բացառիկ ծրագիր է: Դպրոցի 10-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը դպրոցի հաջողությունները ընդգծեց նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն, ով Ա. Զաքարյանի խոսքով՝ դպրոցի հիմնադրման հենց սկզբից եղել է իրենց կողքին:
« ՔԴԵԴ-ը բացառիկ կայացած հարթակ է, որտեղ կարելի է հանդիպել նաև առողջ բանավեճերի, որոնց արդյունքում բացահայտվում և ծնվում են ճշմարտություններ: Դպրոցի շրջանավարտների թվում կան քաղաքական գործիչներ, լրագրողների, բիզնեսի ներկայացուցիչներ, մարզպետներ և այլք: Այն մեծ դեր ունի ՀՀ-ի քաղաքական էլիտայի ձևավորման հարցում»,- իր խոսքում նշեց Շ. Քոչարյանը:
Դպրոցի կայացման մասին շեշտեց նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն, ով նաև ՔԴԵԴ-ի շրջանավարտ է: Ըստ Ա. Զաքարյանի՝ շատ դեպքերում հենց նրանով է չափվում այս դպրոցի հաջողությունները: «Այս դպրոցի նշանակությունը բացառիկ է մեզ համար»,- ասաց Է. Ղազարյանը:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ստեղծվել է 2005 թվականին:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՔԴԵԴ-ից, 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելու է մինչև մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինարՀայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների) և մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն մասնակցողները: Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն վկայականներ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի մակագրությամբ: Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն միայն արդյունավետությամբ աչքի ընկած մասնակիցները:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հայտնիհասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում,բիզնեսում եւ տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքերզբաղեցնողները, քաղծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները: Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում: