2017 թվականին Amazon-ը անօթևանների համար նախատեսված «Mary’s Place» կացարանի գործադիր տնօրեն Մարտի Հարթմանին առաջարկել է մշտական տեղափոխվել ընկերության երկնաքերներից մեկը: Եվ այժմ վերանորոգումը շենքում մոտենում է ավարտին։
Նոր կացարանի բացումը տեղի կունենա 2020 թվականին և ամեն գիշեր կկարողանա ընդունել 275 մարդու։ Սա Քինգ շրջանում ապրող անօթևան մարդկանց ընդամենը մի փոքր մասն է։ Այնուամենայնիվ այն կդառնա ամենամեծ կացարանը Վաշինգտոնի նահանգում։
Amazon-ը «բարդ հարաբերություններ» ունի Սիեթլ քաղաքի հետ, որտեղ 2010 թվականին ընկերությունը բացել է սեփական ուսումնամարզական հաստատությունն՝ ընդարձակվելով իր տարածքը մոտ մեկ միլիոն քառակուսի մետրով։

Amazon-ի կենտրոնակայանը կառուցելուց հետո Սիեթլում գույքի գները բարձրացան։ 2007-2017 թվականներին քաղաքում բնակելի տարածքների վարձակալության միջին արժեքն աճեց 42 տոկոսով։
Անշարժ գույքի գները բարձրանալուն պես՝ Սիեթլի ամենաաղքատ բնակիչները հայտնվեցին փողոցում: 2014 թվականից ի վեր քաղաքում անօթևանների թիվը տարեկան աճել է 9 տոկոսով: Ոմանք դրանում մեղադրում են Amazon-ին:
Իսկ արդեն նոր կացարանը տեղակայված է Amazon Spheres-ի դիմաց, և անօթևան մարդիկ նոր շենքը կկիսեն Amazon-ի աշխատակիցների հետ։ Ընկերությունը ստանձնել է առաջիկա 10 տարվա կոմունալ ծառայությունների, սպասարկման և շենքի անվտանգության վճարները։

«Միգուցե մի օր, եթե Սիեթլում անօթևան մարդկանց խնդիրը լուծվի, մենք կկարողանանք վերադարձնել այս տարածքը»,-ասել է Amazon-ի անշարժ գույքի մասնագետ Ջոն Շեթլերը՝ նշելով, որ անձամբ ինքը դեմ չէ, և մարդիկ կարող են օգտվել շենքից այնքան, որքան անհրաժեշտ է:
Այն կլինի ժամանակավոր կացարան, դրա համար մեկ տարվա ընթացքում այստեղ կարող է գտնվել 400 ընտանիք։

Բարերարներն ասում են, որ վատ եղանակի դեպքում կտրամադրվի 75 լրացուցիչ մահճակալ։
«Յուրաքանչյուրը, ով գալիս է այստեղ, կզգա իրեն սիրված, ցանկալի և ապահով»,-ասել է Հարթմանը՝ հավելելով, որ այստեղ երեխաները կկարողանան պահել իրենց երեխաների պես, իսկ ծնողները կկարողանան աշխատել լուրջ հարցերի վրա:
Նոր կացարանը հյուրանոց է հիշեցնում։ Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի առանձին սենյակ։

«Մասնավոր սենյակները հիանալի նվեր են այն ընտանիքների համար, ովքեր կկարողանան պահպանել իրենց մարդկային արժանապատվությունը»,-ասել է Հարթմանը:
Ընտանիքները կարող են իրենց հետ բերել նաև ընտանի կենդանիներ:
Կացարանն ապահովված է հիգիենայի պահպանման համար նախատեսված սենյակներով, որտեղ մարդիկ կարող են լոգանք ընդունել։

Սա «Mary’s Place»-ի առաջին կացարանն է իրական լոգարաններով:
Կացարանի երկու հարկերը առանձնացվել են կյանքի համար վտանգավոր հիվանդություններ ունեցող երեխաների ընտանիքներին։

Ընդհանուր առմամբ, այդպիսի ընտանիքներին հատկացվելու է 30 սենյակ։ Օրվա ընթացքում կացարանում կաշխատեն նաև կլինիկաներ և իրավաբանական խորհրդատվություն․ այն վճարվելու է Amazon-ի կողմից։
Amazon-ի աշխատակիցները կամավորական աշխատանքներ կիրականացնեն շենքի 7-րդ հարկում. կդասավանդեն ծրագրավորում, երեխաներին կսովորեցնեն կարդալ, իսկ մեծահասակներին ինքնակենսագրականներ գրել։

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը «Mary’s Place»-ի մասին իմացել է իր ենթականերից մեկից, ով այնտեղ կամավոր է աշխատել։
Կացարանի խոհանոցը տարեկան պատրաստելու է 600,000 չափաբաժին սնունդ։

«Mary's Place»-ն ինքն է ֆինանսավորելու իր աշխատանքը, ծրագրերը և աշխատողների վճարը: Այս ծախսերը կկազմեն տարեկան մոտ 2 միլիոն դոլար:
