Քաղաքական 

Բակո Սահակյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նորագյուղ համայնքում՝ Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Քննարկվել են շրջանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից