Տեսանյութեր Հասարակություն 

Մոսկվայում հարբած ադրբեջանցի վարորդը «կռիվ կինո» է խաղացել ոստիկանների հետ /տեսանյութ/

Մոսկվայում ներգաղթյալը ՎԱԶ-2107-ով մի քանի տասնյակ ավտոմեքենա է վնասել՝ փորձելով փախչել ոստիկանական հետապնդումից:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ավտոմեքենայի ղեկին ադրբեջանցի է եղել՝ ոչ սթափ վիճակում: Ավտոմեքենան պատկանել է նրա գործատուին, ումից նա առևանգել է այն: Ավտոմեքենայի սեփականատերը միայն առևանգման հաջորդ օրն է իմացել դրա մասին և դիմել ոստիկանություն:

Ոստիկանությունը շատ արագ է հայտնաբերել հանցագործին, սակայն վերջինս որոշել է հենց այնպես չհանձնվել: Հետապնդման ժամանակ ադրբեջանցին մոտ 30 ավտոմեքենա է վնասել: Նրան կանգնեցնելու համար ոստիկանները ստիպված են եղել հրազենային զենք օգտագործել:

Վարորդին հաջողվել է վնասազերծել միայն 10 կմ հետապնդելուց հետո:

Նույն շարքից