Քաղաքական 

Սաակաշվիլիի կինը մեկնաբանել է իր ունեցվածքի վրա կալանք դնելու փաստը

Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը մեկնաբանել է իր ընտանիքի և երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարազատների ունեցվածքի վրա կալանք դնելու փաստը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր իմացա ունեցվածքի վրա կալանք դնելու մասին: Այդ ցուցակում իմ բնակարանը ևս կա, որտեղ մենք ապրել ենք նախքան Միշայի նախագահությունը և ուր վերադարձանք 2013-ի հոկտեմբերից հետո: Իմ և իմ ընտանիքի համար բոլորովին անընդունելի է բնակարանի կալանքի փաստը»,- գրում է Ռուլովսն իր էջում:

Նրա խոսքով` 20 տարի առաջ, երբ ինքն ամուսնացել է Սաակաշվիլիի հետ, հայրն իրեն բնակարան է նվիրել Պերովսկայայում, որն ավելի ուշ վաճառվել է: Հետո իրենք տեղափոխվել են Սաբուրտալո, այդ բնակարանը ևս ավելի ուշ վաճառվել է, և 2002թ. ընտանիքը տեղափոխվել է Բարնովի փողոց:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա ընտանիքի ողջ ունեցվածքի վրա կալանք է դրվել:

Նույն շարքից