Հասարակություն Իրավական 

Փոքր երեխային մեքենայի ղեկին նստեցրած կինը «արդարացում» է գտել

Ռուսաստանում ապրող բազմազավակ մայր Ագինա Ալտինբաևան իր 6-ամյա որդուն նստեցրել է մեքենայի ղեկին և մեկնաբանել, որ այդ քայլով ցանկացել է  հասարակության ուշադրությունը կենտրոնացնել երթևեկության կանոնների խախտման համար ոչ բավարար պատժամիջոցների խնդրի վրա:

Ըստ նրա՝ Ռուսաստանում երթևեկության կանոնների խախտման համար չափազանց փոքր տուգանքներ են սահմանվում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն,  «Երջանիկ որդին» խորագրով  հոլովակը հրապարակվել է 29-ամյա իրավախախտի կողմից: Վերջինս մեկնաբանություններում նշել է, որ իր երեխաները հեշտությամբ  կարողանում են մեքենա վարել: Իսկ քննադատողներին պատասխանել է, որ ոչ ոք իրավունք չունի իր կյանքը դատելու, ինքն ապրում է այնպես, ինչպես ուզում է, և չի զղջում ոչ մի բանի համար:

Իրավախախտ մորը տուգանել են երթևեկության կանոնները խախտելու համար, ինչպես նաև Քննչական կոմիտեն գործ է հարուցել երեխայի կյանքը վտանգելու համար:

Նույն շարքից