Առողջապահություն Հասարակություն 

Ո՞րն է ամենից անվտանգ բուսական յուղը

analitik.am

Ըստ բժիշկների՝ յուղերի մեծ մասը խոլեստերին է պարունակում և կարող է առաջացնել սրտանոթային հիվանդություններ և շաքարախտ: Մինչդեռ նշվում է 3 տեսակ յուղ, որոնք անվտանգ են մարդու օրգանիզմի համար:

Առաջին տեղում կոկոսի յուղն է, որի որակը պահպանվում է անգամ  8 ժամ անընդմեջ տապակելուց հետո: Մասնագետները անվտանգ են համարում նաև ձիթապտղի և ավոկադոյի յուղերը: Ձիթապտղի յուղը կարող է թեթևացնել օրգանիզմի ներսում բորբոքումները, ինչպես նաև օգտակար է սրտի համար: Իսկ ավոկադոյի յուղն ունի արյան ճնշումն իջեցնելու հատկություն:

Ինչ վերաբերում է արևածաղկի ձեթին, բժիշկները խորհուրդ են տալիս այն չափավոր գործածել, քանի որ այն մեծ քանակությամբ օմեգա-6 է պարունակում, որը կարող է բորբոքումների պատճառ դառնալ:

Նույն շարքից