Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի երեխաները մեկնել են Արգենտինա: Այս մասին հայտնել է երկրի ժամանակավոր կառավարության Ներքին գործերի նախարար Արտուրո Մուրիլիոն: Նա նշել է, որ Մորալեսի երեխաների համար կազմակերպվել է անվտանգ թռիչք դեպի Արգենտինա:
Էվալիս Մորալեսան հոր կողմից երկիրը նախագահելու ժամանակ մի քանի անգամ ստանձնել է երկրի առաջին տիկնոջ դերը: Հայտնի է, որ նրան ապաստան են առաջարկել Մեքսիկայում, սակայն նա հրաժարվել է Մեքսիկա մեկնելուց: