Նոյեմբերի 22-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում»՝ ժողովրդին հայտնի՝ «թաղման բյուրոյի» ներսի դռները կոտրել են և սենյակների իրերը տակնուվրա արել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Տեղում տնօրեն Արման Իսկանդարյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:00-ից մինչև 04:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել «թաղման բյուրո», տակնուվրա արել, սակայն՝ ըստ նախնական տեղեկությունների, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով, հեռացել են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: