Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 21 հասցեին հարակից ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 19։19-ին:

Ավտոտնակում այրվել են երկու անվադող, մեկ օդամղիչ և առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ). ներսում գտնվող «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան չի վնասվել:

Նույն շարքից