Մեծ Բրիտանիայի բնակչուհի Միշել Թաունսենդը պատմել է, որ արդեն 32 տարի տառապում է անքնությամբ:
58-ամյա կինը հայտարարել է, որ չի կարողանում քնել այն ժամանակվանից, երբ ծնվել է իր դուստրը: «Նա շատ էր լաց լինում, և ես պարզապես չէի կարողանում քնել»: Նա կարծել է, թե դա ժամանակավոր բնույթ ունի, սական անքնությունն այդպես էլ չի անցել: Նա կարողանում է քնել ընդամենը մի քանի րոպե:
Բրիտանուհին փորձել է պայքարել անքնության դեմ տարբեր միջոցներով՝ քնաբեր, հիպնոս, յոգա, սակայն ոչինչ չի օգնել: Բժիշկնրը նույնպես չեմ կարողանում ելք գտնել: