Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարը սպառնացել է հրաժարական տալ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունից հետո

ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավար Ռիչարդ Սփենսերը և SEAL հատուկ ծառայության էլիտար բաժնի ղեկավար ծովակալ Քոլլին Գրինը սպառնացել են հրաժարական տալ: Պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունն է՝ կապված ռազմածովային ուժերի ոստիկան Էդվարդ Գալլահերի հետ:

2017 թ. Իրաքում Գալլահերը լուսանկարվել էր ԻՊ սպանված ահաբեկչի մարմնի հետ: Հուլիս ամսին ռազմական տրիբունալը մեղավոր է ճանաչել նրան անօրինական կերպով նկարվելու համար, սակայն արդարացրել է սպանության մեջ: Գալլահերին արդարացրել են նաև քաղաքացիական անձանց վրա դիտավորյալ կրակ բացելու հարցում: Արդյունքում  ոստիկանի կոչումը ցածրացրել են և զրկել որոշ վճարներից:

Շուտով հատուկ հանձնաժողովը պետք է քննարկեր Գալլահերի՝  SEAL հատուկ ծառայությունում մնալու հարցը: Վերջնական որոշումը պետք է կայացներ ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարությունը: Մինչդեռ իրավիճակին որոշել է միջամտել նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ ռազմածովային ուժերի ղեկավարությունը չի կարող Գալահերին հեռացնել բաժանմունքից:

Նույն շարքից