Հասարակություն 

Հայրը նորածին երեխային տեսակցելու համար կանոններ է սահմանել՝ վրդովեցնելով հարազատներին

Նորածնի հայրը  Reddit-ին պատմել է, որ հարազատները դժգոհել են երեխային տեսնելու իր առաջարկած կանոններին հետևելուց: Նրանք քննադատել են խիստ հորը:

Տղամարդը նշել է, որ առաջնեկի ծվելուց հետո մի նամակ է կազմել և ուղարկել հարազատների էլեկտրոնային հասցեներին, ըստ որի՝ պահանջել է՝ իրենց հյուր չգնան վատառողջ մարդիկ, մինչև 18 տարեկան երեխաները, քանի որ դպրոցները վարակի տարածման ամենամեծ կենտրոնն են, չգործածել օծանելիք, այցելել միայն ժամը 9:00-ից 17:00-ը, այն էլ՝ մեկ ժամից կարճ ժամանակահատվածով: Բացի այդ՝ անհանգիստ հայրն արգելել է նվերներ բերել և խնդրել է միաժամանակ միայն 3-4 մարդ այցելի իրենց: Նրա կազմած նամակի կանոններին հավանություն է տվել նաև կինը:

Այդ կանոններից առաջին հերթին դժգոհել է տատը՝ իր որդուն անվանելով կոպիտ և անդաստիարակ: Տղամարդը փորձել է աջակցություն գտնել համացանցում, սակայն շատերը զարմացել են նրա խիստ կանոնների վրա և գրել բացասական կարծիքներ:

Նույն շարքից