Հասարակություն Պատահարներ 

Ֆրանսիայում վարար անձրևների հետևանքով հեղեղվել է Լազուրե ափը

Ֆրանսիայում հեղեղվել է Լազուրե ափը: Վար և Ծովափնյա ալպեր դեպարտամենտներում ջրի տակ են մնացել ճանապարհները, հոսանքազրկվել են 1000-ավոր տներ: 100-ավոր մարդիկ տարհանվել են, կան նաև անհայտ կորածներ:

Վարար անձրևները սկսել են ուրբաթ օրվանից, գետը վարարել է, ինչի հետևանքով ջիր տակ են մնացել քաղաքի փողոցները և շենքերի առաջին հարկի բնակարանները: Մերձափյա շրջաններում հայտարարվել  է  վտանգավորության «կարմիր աստիճան»:

Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները կոչ է արել բնակիչներին զգոն լինել և հետևել իշխանությունների ցուցումներին:

Նույն շարքից