Միջազգային Քաղաքական 

Իրանում ձերբակալվել է մոտ 180 ցուցարար

Իրանի ներքին անվտանգության մարմինները ձերբակալել են մոտ 180 ցուցարարի: Ըստ իրավապահ մարմինների՝ նրանք ձերբակալվել են կառավարական շենքերի և ոստիկանության վրա հարձակումներ գործելու, հրկիզումների և քաղաքացիներին հակապետական գործողությունների մեջ ներքաշելու համար:

Հիշեցնենք, որ Իրանում ցույցերը սկսվել են նոյեմբերի 15-ից՝ կապված բենզինի գնի թանկացման հետ:

Ցույցերի հետևանքով մահացել է 12-30 մարդ, կան տասնյակ տուժածներ:

Նույն շարքից