Հասարակություն Իրավական 

Արտակարգ դեպք Երևանում. «Սթար» բար-սրճարանում հնդիկների վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ և հայհոյանքներ հնչեցնել, սակայն Հնդկաստանի մի քանի քաղաքացիներ ոչ միայն չեն ենթարկվել Ալբերտ Գ-ի դիտողություններին, այլև սկսել են շարունակել հնչեցնել հայհոյանքներ, այնուհետև զենք են պահել նրա ուղղությամբ, կրակել ու վնասել մուտքի դռան ապակին և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում բնակվող, 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակի նմանվող առարկա։  Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ Ալբերտ Գ-ն աշխատում է «Դիվորտեքս Արմ» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից