CBS-ը հաղորդում է, որ Բոստոնի քոլեջի ուսանողուհին մեղադրվել է ոչ դիտավորյալ սպանության մեջ:
Բոստոնի քոլեջի 22-ամյա ուսանող Ալեքսանդր Ուրտուլան ինքնասպան է եղել համալսարանն ավարտելուց մի քանի ժամ առաջ: Նրա կորեացի զուգընկերուհին՝ 21-ամյա Ինյանգ Յուն, իմացել է նրա մտադրության և գտնվելու վայրի մասին, սակայն ոչ ոքի չի տեղեկացրել և փորձել է ինքնուրույն հետ պահել նրան այդ քայլից:
Երիտասարդի մահն առնչվում է Յուի հետ հարաբերություններին, որոնց ընթացքում տղան միշտ նվաստացումների է ենթարկվել: 2 ամսվա ընթացքում աղջիկը 47 հազար հաղորդագրություն է ուղարկել տղային՝ բազմիցս խորհուրդ տալով վերջ տալու կյանքին:
Ականատեսները պատմել են, որ Յուն պարբերաբար վիրավորել և ծեծել է տղային: Բացի այդ՝ նա հաճախ է սպառնացել, որ ինքն իրեն կվնասի կամ ինքնասպան կլինի: Այդ պատճառով էլ տղան վախեցել է կապերը խզել Յուի հետ:
Յուն հրաժարվել է ընդունել իր մեղքը, վճարել է 5 հազար դոլար գրավ և ազատության մեջ է, նախքան դատավարությունը: Նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում: