ԱՄՆ-ի իշխանությունները մերժել են Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին աշխատանքային վիզա ստանալու հարցում: Սեպտեմբերի 20-ին երկրի նախկին նախագահը որոշել էր փոխել զբոսաշրջիկի կարգավիճակը, սակայն ամերիկացի դիվանագետները նրան մերժել են մուտքի նոր արտոնագիր տալու հարցում, գրում է lifenews.ru-ն՝ հղում անելով վրացական «Ալիա» թերթին, որն էլ վկայակոչում է Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակը:
Թերթը գրում է, որ այդ տեղեկությունների իրավացիությունը շուտով կճշտվի:
Ինչպես գրում է lifenews.ru-ն, եթե Վրաստանի նախկին նախագահին չտան ԱՄՆ աշխատանքային վիզա, նա չի կարողանա նաև այդ երկրում քաղաքական ապաստան ստանալու հույս ունենալ: «Ալիա» թերթի տվյալներով՝ Վրաստանում չեն թաքցրել, որ Սաակաշվիլին ցանկանում է քաղաքական ապաստան ստանալ ԱՄՆ-ում: