Հասարակություն Պատահարներ 

Վանաձորում դի է հայտնաբերվել

analitik.am

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է բնակարանի սանհանգույցում և չի արձագանքում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են սանհանգույցի դուռը և ներսում հայտնաբերել Կառլեն Ս.-ի (ծնված 1936 թ.) դին։

Նույն շարքից