Քաղաքական 

Թուրքիայի խորհրդարանը փակ դռների ետևում կքննարկի Սիրիայում ռազմական միջամտության հարցը

Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի փակ դռների ետևում կքննարկի Սիրիայում ռազմական միջամտության հարցը, հայտարարել է «Արդարություն և զարգացում» խմբակցության փոխնախագահ Մուստաֆա Էլիթաշը, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Մանդատի քննարկումը կանցկացվի փակ դռների ետևում»,- ասել է պատգամավորը։

 

Հաղորդվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ռազմական միջոցառումները՝ ի պատասխան սիրիական տարածքից «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության սպառնալիքների։

Նույն շարքից