Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Լեհաստանը: Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանը ժյուրիի քվեարկությամբ զբաղեցրեց 9-րդ տեղը:
Այս տարի մրցույթին մասնակցեց 19 երկիր, որոնցից Իսպանիան վերստին մասնակցեց մրցույթին 13 տարվա դադարից հետո, իսկ Իսրայելն ու Ադրբեջանն այս տարի հրաժարվեցին մասնակցությունից: