Հասարակություն 

Ուշադրություն. Սորոսի վաստակների հերթական կեղծիքը. Նարեկ Մալյանն ահազանգում է

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Ուշադրություն. Սորոսի վաստակների հերթական կեղծիքը.

Սիրելի ընկերներ, ինչպես արդեն նկատել եք, մեր շարժման համակիրները «ՎԵՏՕ» գրառումներ են ներկում Երևան քաղաքի տարբեր հատվածներում ասֆալտին:

Ինչ-որ մարդիկ, ենթադրում եմ սորոսի վաստակներ, նույնատիպ գրառումներ են անում պատերին: Վստահ եմ, որ պատերին գրառումները արվում են, որպեսզի հող նախապատրաստեն «ՎԵՏՕ» շարժմանը հերթական կեղծ մեղադրանքը ներկայացնելու և լռեցնելու նպատակով:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր շարժման նախաձեռնող խումբը «ՎԵՏՕ» գրառումներն իրականացնում է բացառապես գետնին, իսկ իշխանության «տասովշիկներին» խորհուրդ կտամ միացնել ուղեղը»:

 

Նույն շարքից