Նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:40-ի սահմաններում, թիվ 30 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1757 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Դավիթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղուց դեպի Սանսա Ծռերի փողոց տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:
Վարորդը, ով կլիներ 50-55 տարեկան տղամարդ, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության մեքենայի մեջ մահացել է:
Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Աղաբեկյանը, տեսուչ Ռոբերտ Ղազազյանը:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելին՝ shamshyan.com