Նոյեմբերի 24-ի երեկոյան Մոսկվայի Եֆրիմովի փողոցում զանգվածային բախում է տեղի ունեցել հավաքարարների միջև:
РЕН ТВ-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են աշխատողները հարձակվում իրար վրա, հասցնում անկանոն հարվածներ: Հայտնվում է նաև, որ հավաքարարների մի մասը բահերով և լոմերով հարձակվել են «ընդդիմադիր» հավաքարարների վրա:
Դեռ հայտնի չէ, թե ինչը կարող էր դառնալ զանգվածային բախման պատճառը:
Տասից ավելի մարդ հոսպիտալացվել է, սակայն լուրջ վնասվածք որևէ մեկը չի ստացել: