Ռումինիայում ավելի քան 14 հազար ոչխար տեղափոխող նավ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Queen Hind նավը վթարի է ենթարկվել Միդիայից դուրս գալուց հետո, պատճառները դեռ հայտնի չեն:
Ոչխարները եղել են վանդակներում փակված, դրա համար չեն կարողացել փրկվել: Փրկվել են միայն մի քանիսը: Կենդանիներին օգնել են տեղի փրկարարները:
Գրեթե բոլոր նավաստիները սիրիացի են: Լուրջ տուժածներ չկան: Միայն մեկ նավաստի է տեղափոխվել հիվանդանոց: