Քաղաքական 

Մարդկանց արգելում են անձնական մեքենաներով Երեւան գալ. ԲՀԿ-ական պատգամավոր

Խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» այսօր՝ հոկտեմբերի 10-ին հրավիրած համատեղ համապետական հանրահավաքից ժամեր առաջ արդեն մարզերից եկող քաղաքացիներին թույլ չեն տալիս Երեւան մտնել: NEWS.am-ին  հայտարարել է  ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ արդեն ահազանգեր են ստացել:

 

«Մի օրինակ բերեմ՝ Աշտարակից ահազանգ ունենք, որ մարդկանց թույլ չեն տալիս անձնական մեքենաներով Երեւան գալ, փորձել են խոչընդոտել, խոսքը ոչ թե հանրահավաքին եկող քաղաքացիների մասին է, այլ Երեւանում աշխատողների: Մենք խնդրել ենք, որ մեզ տեղեկություններ տրամադրեն այս դեպքի մասին: Դեռ վաղ առավոտ է եւ համոզված եմ, որ օրվա ընթացքում մենք նման դեպքերի առնչվելու ենք, մեր շրջիկ խմբերն արդեն պատրաստ են, նրանք շրջայցեր են իրականացնում միջպետական եւ անհրաժեշտության դեպքում նաեւ համայնքային ճանապարհներով»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Նույն շարքից