«Երկու օր առաջ Իլոն Մասկը ներկայացրեց իր նոր Կիբերփիքափը (ռուսերեն պրեզենտացիան կդնեմ մեկնաբանությունում)։ Ես վաղուց էի սպասում ու հետևում էս թեմային։ Մասկն առաջին տեսլաներով հեղափոխություն արեց մեքենաշինության ոլորտում, ըստ էության Կիբերփիքափով երկրորդ հեղափոխությունն է անում։
1. Մեքենան պատրաստված է չժանգոտվող պողպատից, նույն նյութից, ինչից պատրաստվում են իր տիեզերագնաց Starship հրթիռները։ Պրեզենտացիայի ժամանակ կվալտով չկարողացան վնասել մեքենային։ Իսկական Հայաստանի համար մեքենա է, հանգիստ կքշես, ոչ կարող են խազել ոչ էլ վնասել
2. Մեքենան ըստ էության զրահապատ է ու 9 միլիմետրանոց գնդակը չի ծակում։ Առաջին սերիական զրահապատ քաղաքացիական մեքենան է։
3. Փիքափը կարողանում է տանել մոտ 1 600 կգ բեռ, իսկ քաշելով կարող է տանել 60 տոննա բեռ, բայց արգելակները թույլատրում են քաշել մինչ 6 տոննա։ Մասկը հայտարարել է, որ նույն փիքափի հերմետիկ տարբերակը լինելու է Մարսում օգտագործվող մեքենան, երբ որ գնան Մարս։
4. Ամենաթանկ տարբերակը 96 արագությանը հասնում է 2,9 վայրկյանում, ավելի արագ է, քան Porsche 911 ը։
5. Ամենաթանկ մոդելը մի լիցքավորումով կարող է 800 կիլոմետր գնալ։ Գինը 39,900 ից 69,900 է, կախված կոմպլեկտացիայից։
6. Ըստ էության մեքենան դուրս է մրցակցությունից, քանի որ ՏՏ պրոդուկտ է, իսկ էդպիսի մեքենա դեռ ոչ մի արտադրող չի կարողանում ստանալ։
Ամբողջ պրեզենտացիայի ընթացքում Մասկն իր մեքենան համեմատում էր Ֆորդ F-150 ի հետ, քանի որ վերջինս արդեն մոտ 30 տարի է ԱՄՆ ի ամենաշատ վաճառվող մեքենան է։ Ընդհանրապես, F-150 ը նաև աշխարհի ամենաշատ վաճառվող մեքենան է, անցյալ տարի վաճառվել է միլիոնից ավել (Corolla-ն երկրորդ տեղում է):
Հետևաբար, եթե Cibertrack-ը կարողանա ապացուցել իր գերազանցությունը Ֆորդի նկատմամբ, դուրս է գալիս մոտ 50 միլիարդանոց շուկա (այդքան F-150 է վաճառվում ամեն տարի):
Պրեզենտացիայից հետո Մասկը աղքատացավ մոտ 700 միլիոն դոլարով, քանի որ ընկավ Տեսլայի արժեթղթերի գինը։ Անկման պատճառն էն է, որ վերլուծաբանները չափից շատ ապագայի մեքենա են գնահատել։
Բայց քանի որ էսօր արդեն պարզ դարձավ, որ մոտ 150 000 Cibertrack-ի նախնական պատվեր կա, ենթադրում եմ, որ Տեսլայի արժեթղթերի արժեքը նորից կբարձրանա։
Ու էս ամեն ինչն անում է բիզնեսն ու բիզնեսմենը։ Ինչո՞ւ։ Պատճառները շատ են, բայց կարծում եմ ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ում բիզնեսի ու գործարարի նկատմամբ պաշտամունք կա։ Մենակ էդպիսի հասարակությունները կարող են ծնել նման գործարարների։
Երազում եմ էն օրվա մասին, որ Հայաստանում էլ գործարարներին հասարակությունն էդպես կվերաբերվի»։
Վահրամ Միրաքյան