Չինական Չժեցզյան նահանգի բնակիչն ուժեղ հազի նոպայից հետո հոսպիտալացվել է տասը կողոսկրի կոտրվածքով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Կինը գանգատվել է ուժեղ հազի նոպաներից և դիմել է բժշկի, ինչից հետո նրա մոտ ախտորոշվել է ասթմա: Չնայած դրան, հազն ուժեղացել է և մի քանի օր անց վերջինս արթնացել է կրծքավանդակի ձախ հատվածում ուժեղ ցավից։
Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ հազի ժամանակ կոտրվել է տասը կողոսկր: Փորձաքննությամբ պարզվել է, որ նա իր տարիքի համեմատ ունի շատ թույլ ամրությամբ ոսկոր: Դա պայմանավորված է վիտամին D-ի պակասով և արյան մեջ կալցիումի ու ֆոսֆորի խիստ ցածր մակարդակով: