Հասարակություն 

Ինչպիսի՞ն կլիներ Մոնթեն այսօր, եթե կենդանի լիներ

Ավո-Մոնթե, լեգենդար մարդ։ Ազատամարտը նրան հերոսացրեց, հերոսական մահը նրան հավերժացրեց։

Հետաքրքիր է ինչպիսի՞ն կլիներ Մոնթեն այսօր, եթե կենդանի լիներ։ Կպատվեի"ն նրան այսօրվա անհայրենիք «քաղաքացիական հերոսները», որոնք իրենց իրավունք են վերապահել մի ողջ ժողովրդի անունից հանդես գալու, թե՞ պատվիրատուների կամքով Մոնթեն էլ կդասվեր «նախկինների» ռեժիմին։

Դժվար է ասել, թե ինչ կլիներ։ Մի բան հստակ է, Մոնթեն իր կյանքն ապրել է անբասիր ու անմնացորդ նվիրումով և այդպես էլ դաջվել է բոլորիս հիշողություններում։ Այն ջնջել չի լինի։ Հավերժ փառք ու պատիվ մեր Հերոսներին:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Նույն շարքից