Քաղաքական 

Քոչարյանը եռյակի հետ կապ չունի. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց քառյակի առաջիկա քայլերի տեսլականը. «Սիրելի հայրենակիցներ, հարկ եմ համարում կատարել որոշ հստակեցումներ, որոնք վերջ կդնեն զանազան ասեկոսեներին: Մինչ այժմ քառյակը ընդամենը ընդդիմադիր խորհրդարանական ուժերի դաշինք էր, որը ԱԺ- ում հսկայական աշխատանք է կատարել, Հայաստանի հանցավոր գործողությունները կանխելու համար: Սակայն այսօրվանից ի դեմս ժողովրդի, միացել են հսկայական զանգվածներ և ընդդիմադիր խորհրդարանակ ուժերի համագործակցությունը վերածվել է համաժողովրդական շարժման:

 

Նորաստեղծ շարժումը գլխավորում են ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն և ԲՀԿ-ն: Մեզ հետ համագործակցությունը խորհրդարանական համակարգում ՀՅԴ-ն հարմար չի համարել և մենք դրան հարգանքով ենք վերաբերում: Այնպես որ «Հրաշալի քառյակը» շարունակում է մնալ նույնքան հարշալի քառյակ: Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը այս շարժման հետ որևէ առնչություն չունեն, եթե նրանք ուզում են մեզանից անկախ պայքարել Սերժի ռեժիմի դեմ՝ թող պայքարեն, մի բան էլ շնորհակալ կլինենք: Կենտրոնանալով սեփական ուժերով մեր երկրի սեփական հարցերը լուծելու վրա՝ քառյալը չի պատրաստվում իր սեփական շահերը  հետապնդել, այլ ցանկանում է երկիրը դուրս հանել այս իրավիճակից: 

Շարժումը աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում իր առջև, և առաջիկա զանգվածային միջոցառումների ժամանակ  չի պատրաստվում անդրադառնալ դրան:

 

Ներկայումս Հայաստանն այդպիսի խնդիր չունի: Այն, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանն արդեն անշրջելի է, երկու երեք տասնյակ հոգի մարդկանց մտքերը պղտորելուց բացի, քաղաքական օրակարգ չեն կարող թելադրել: Ի հեճուկս ոստիկանապետի  և վարչապետի, ովքեր փորձում են մեզ մեղադրել հեղափոխության մեջ՝ սպառնալով սառը ցնցուղներով և մարտի 1-ով, շարժումը գործելու է բացառապես սահմանադրությանը համապատասխան: Ուստի շարժման մասնակիցների դեմ ատարված  յուրաքանչյուր միջամտություն դիտվելու է որպես սադրանք:

 

Նկատի ունենալով վարչախմբի նենգ գործելաոճը՝ կոչ ենք անում չզբաղվեն ինքնագործունեությամբ, այլ ղեկարավարվել շարժման ցուցումներով: Մեր գործունեությունը պատասխանատվություն, սառնասրտություն է պահանջում թե շարժման ղեկավարներից, թե ձեզանից: Մեր հանրահավաքներին իշխանության հասցեին անձնական հայհոյանքներ չեն հնչելու, մենք խոսելու ենք միայն ու միայն քաղաքական լեզվով, եթե գող են, ապա ասելու ենք գող, եթե կաշառակեր են՝ կաշառակեր և այլն:

 

Տիրապետելով լիառժեք տեղակատվության և ելնելով գործի կարևորությունից՝ քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման արագությունն ու միջոցառումների հերթականությունը, ուստի ձեզանից պահանջվում է վստահել քառյակին  ու ըմբռնումով մոտենալ: Առաջին հայացքից դա կարող է ձեզ դուր չգալ, բայց պետք է վստահենք միմյանց: Քառյակի տասներկու կետերից և սահմանադրական փոփոխություններից այնքան է խոսվել, որ դրան անդրադառնալու խնդիր չկա: Քառյակի նպատակն էր ապացուցել, որ վարչախումբը պատրաստ չի ոչ մի քայլի գնալ հանուն ժողովրդի, ինչի ապացույցն էր կառավարության պատասխանը քառյակի 12 կետերին:

 

Սահմանադրական փոփոխությունների մասով կարող եմ ասել, որ միայն հիմարը կարող է հավատալ, որ ժողովրդի բարօրության համար է իշխանությունը նախաձեռնել դա: Շարժման բուն նպատակի մասին՝ մենք այլևս մանր-մունր հարցերով զբաղվելու նպատակ չունենք: Ակնհայտ է, որ մանր և մեծ խնդիրների պատճառը վարչախմբի հանցավոր էությունն է, ուստի մենք պահանջում ենք համակարգային լուծումներ: Հասունացել է ավգյան ախոռները մաքրելու և ավազակապետությունից ազատվելու ժամանակը:

 

Ավելի հարմար պահ, երբ վարչախումբը բոլորովին մեկուսացված է բարոյալքված, իսկ ժողովրդի համբերության բաժակն էլ  լցված է , միջազգային հանրությունը երես է թեքել իշխանությունից, ավելի հարմար պահ չի լինի: Եթե այս պահը չօգտագործվի, ապա թե Հայաստանը, թե Ղարաբաղը դատապարտված են կործանման: Սարգսյանական վարչախմբից օր առաջ ազատվելու բազմաթիվ հիմնավորումներից՝ ես կառանձնացնեի հետևյալ 4-ը.

 

  1. Ոչ 2008 և ոչ էլ 2013 թվականների ընտրություններում Սերժ Սարգսյանը չի ընտրվել, նա նախագահի աթոռը զավթել է սպանությունների և կեղծիքների գնով՝ վարչական ռեսուրսների օգտագործման  միջոցով է ձևավորվել նաև ներկայիս ԱԺ կազմը: Այսպիով, թե երկրի գործող նախագահը, թե խորհրդարանn  օրինական և լեգիտիմ իշխանություններ չեն, ինչը նշանակում է, որ օրինական չեն նրանց կողմից կազմված մարմինները՝ բացառությամբ բանակի: Նույն վիճակն է տիրում գրեթե բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնց ղեկավարներն իրենց աթոռները զբաղեցրել են կեղծված ընտրությունների արդյունքում: Հայաստանի ողջ իշխանական համակարգը օրինական չէ, լեգիտիմ չէ:
  2. Ոչ օրինական լինելու հետ մեկտեղ Հայաստանի իշխանական բուրգը նաև խորապես թաղված է կոռուպցիայի մեջ: Երկրի տնտեսական համակարգը հարմարեցվել է անխնա թալանի միջոցով վարչապետի հարստացմանը: Կոռուպցիայով վարակված է ՀՀ ողջ իշխանական համակարգը՝ դատավորներ, դատախազներ, նախարարներ և այլն: Չկա որևէ բարձրաստիճան պաշտոնյա որը սեփական բիզնես չունենա, չկա թեկուզ ամսական 500 դոլարի եկամուտ բերող բիզնես, որից իշխանության ներկայացուցիչները հասույթ չստանան:  Նույնիսկ օտարության տիրապետության օրոք այնպիսի թալանի չի ենթարկվել հայ ազգը, ինչպես  հիմա: Այդ թալանն իրականացվում է հայ ժողովրդի ամենաժուժկալ և ամենանվիրական Գարեգին Նժդեհի գաղափարախոսության անվան տակ:

 

 

 

  1. Կոռուպցիան մեծագույն չարիք լինելով այլ չարիքի պատճառ է՝  արտագաղթի: Անգամ միջնադարում՝ նույնիսկ օտարների տիրապետության օրոք  Հայաստանում զանգվածային արտագաղնթներ տեղի չեն  ունեցել: Ոչ մի այլ պատճառ, քան ժողովրդի անդադար թալանը, պետք չի փնտրել: Երբ մարդուն թալանում ես, ապա նրան մնում է կամ արդարադատություն փնտրել կամ հեռանալ երկրից, իսկ քանի որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, ապա նրանց  մնում է հեռանալ երկրից: Տարիներ շարունակ կեղծելով վիճակագրության տվյալները, իշխանությունները թաքցնում են արտագաղթի չափը: Գերգաղտնի աղբյուրներից  ես գիտեմ ՀՀ բնակչության իրական թիվը, որը, սակայն, երկրի անվտագության պատճառով, չեմ կարող հրապարակել:
  2. Իշխանափոխության անհրաժեշտության կարևորագույն պահանջներից վերջինն այն է, որ սարգսյանական վարչախումբն արդեն այնքան է փչացել, որ արդեն չի կարող փոխվել և երկրի և  ժողովրդի շահերից բխող քայլ կատարել: Եթե փոխվելու նպատակներ ունենար, ապա հանցագործությունների մեջ թաղված մեկին ԱՄՆ-ում դեսպան չեր նշանակի կամ Սյունիքում մարզպետ: Այս նշանակումներով բարեփոխումների մասին հույսերը հօդս ցնդեցին: Իշխանություններն ավելի ամբարտավան են խախտում օրենքներն ու սահմանադրությունը: Խոչընդոտում են ընդդիմադիր ուժերի գործունեությանը  ԱԺ-ի  ներսում, ստիպում են ընդդիմության պայքարը փողոց տեղափոխել, ընդդիմությանն այլ բան չի մնում, քան ընդունել այդ պայքարի կոչը  և անել դա ժողովրդի՝ ձեր անմիջական մասնակցությամբ:

 

Սարգսյանական ռեժիմը լիովին սպառված է՝ ընդ որում թե հայ ժողովրդի, թե արտաքին աշխարհի աչքում: Նրա կառավարման յուրաքանչյուր օր կորուստ և աղետ է ժողովրդի համար: Կործանումից խուսափելու միակ միջոցը իշխանափոխությունն է՝ այսինքն արտահերթ նախագահական և խորհրդարանական  ընտրությունների անցկացում: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ընացակարգերին, այդ մասին հաջորդ անգամ:

 

 

 

Այս անգամ մենք վերջնագրեր և պահանջներ չենք ներկայացնելու, և եթե համարենք, որ քիչ առաջ ձեր հնչեցրած Սերժիկ հեռացիր հայտարությունները պահանջ կամ վերջնագիր են, ապա ոչ, դա պահանջ կամ վերջնագիր չէ: Մեր ծրագրերն ու նպատակները հստակ  են, ուստի երկխոսության և փոխզիջումային առաջարկները պետք է բխեն իշխանություններից և ոչ թե մեզանից. Եթե իշխանության այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա գործող նախագահի օրինակին  հետևելով, մենք դրանք կուղարկենք գրողի ծոցը:

 

 

Նույն շարքից