Նալչիկում պայթել է գազատարը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել 200 քմ մակերեսով տարածքում: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում:
«Նոյեմբերի 23-ին, ժամը 19:30-ին, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նալչիկում, Գալովա փողոցում վնասվել է գազատարը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,-հայտնել են գերատեսչությունից:
https://www.instagram.com/p/B5N40j6Ieac/?utm_source=ig_embed
Զոհվածների և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Փրկարարների կողմից հրապարակված կադրերում երևում է, որ հրդեհը բռնկվել է բնակելի շենքերից մի քանի մետր հեռավորության վրա: Դեպքի վայրում աշխատել են 36 հրշեջ և 6 հատուկ մեքենա:
Լայֆը գրում է, որ գազատարի հետ բախումը և դրան հաջորդող հրդեհը տեղի է ունեցել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի պատճառով, որը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարին:
Նշվում է նաև, որ մինչ հրդեհի բռնկումը Նիվայի վարորդին հաջողվել է արագ դուրս գալ ավտոմեքենայից։