Պրիմորսկիի ոստիկանները ստուգումներ են սկսել Ուսուրիյսկի դպրոցներից մեկում տեղի ունեցածի մասին համացանցում հրապարակված տեսանյութի առիթով, որում կիսամերկ աշակերտը մաքրում է ուսումնական հաստատության տանիքի ձյունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Ուսուրիյսկ քաղաքում Ռուսաստանի ՆԳՆ անչափահասների գործերով տեսուչներն ուղարկվել են ուսումնական հաստատություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, որ աշակերտի անվտանգությունն «ապահովում է» կրթական հաստատության աշխատակիցը, ով պատուհանից պահել է աշակերտին, որպեսզի վերջինս չընկնի: