2019 թվականին 1,5 անգամ ավելի շատ արտասահմանցի է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն, քան՝ 2018-ին:
ՌԴ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ քաղաքացիություն ստացել է ավելի քան 285 հազար արտասահմանցի:
Մասնավորապես հայերի մասով նշվում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիություն ստացել է 17 հազար հայ:
Նշենք, որ ամենաշատը ՌԴ քաղաքացիություն ստացել են ուկրաինացիները՝ 146 հազար: