Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանը չվայելեց այն, ինչ ստեղծեց. Էդմոն Մարուքյան

Սերժ Սարգսյանը խոսում է մի բանից, որը հենց իրենց է վերաբերում, քանի որ Սահմանադրութամբ հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները խեղաթյուրված են: Խորհրդարանական կառավարման ամբողջ տրամաբանությունն ապականված է, իսկ Սահմանադրության հեղինակը հենց իրենք են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների մասին:

Մարուքյանի խոսքերով, այսօրվա իշխանությունները ժառանգել են սուպերվարչապետական համակարգը, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանն ինքն իր համար, սակայն չի կարողացել վայելել. «Հիմա պոստֆակտում քննադատում է այն, ինչը ստեղծել է իր համար: Այսօրվա իշխանություններին պետք է քննադատել նրա համար, որ այդ համակարգը դեռ վերափոխված չէ: Հայաստանում ժողովրդավարությունը էմոցիոնալ մակարդակում է, ինստիտուցիոնալ համակարգում ունենք այն, ինչ Սերժ Սարգսյանը ստեղծել է իր համար»:

Մարուքյանը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը առաջիկայում կվերափոխվի:

Նույն շարքից