Քաղաքական 

Արսեն Բաբայանի ու Բաբլոյանի գործն ինչպես մեծ շուքով հարուցվեց, այնպես էլ մեծ շուքով կկարճվի. Էդմոն Մարուքյան

Արսեն Բաբայանի մասով մենք ասել ենք, որ խափանման միջոց կալանքն անիրավաչափ է եղել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով նաև այն, որ ԼՀԿ-ական պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել վերջինիս հետ:

Ամեն դեպքում Մարուքյանը չի կարող ասել, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է, քանի որ նման հիմքեր դեռ չունի:

«Ես քրեական գործի հետ կապված առաջին օրից ասել եմ, որ այն անապագա քրեական գործ է: Ես ասել եմ՝ ինչպես այդ քրեական գործը մեծ շուքով հարուցվել է, մեծ շուքով էլ կարճվելու է: Սակայն քաղաքական հետապնդման մասին խոսելու համար որոշակի հանգամանքներ պակասում են, երբ դրանք լրանան, կհասնի այդ մակարդակին, կխոսենք այդ մասին, մենք կաշկանդված չենք այդ մասով»,-ասել է ԼՀ խմբակցության ղեկավարը:

Նույն շարքից