Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, մեծ հպարտություն էր տեսնել, թե ինչպես է վարչապետն արձագանքում Ադրբեջանի ներկայացուցչի հարցին: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով Միլանի հայկական եկեղեցում հայտնի միջադեպի մասին:
Մակունցի համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչն այդ պահին գտնվել է այդտեղ. «Անվտանգության առումով դա ինձ համար մտահոգիչ էր»: