Ես կարծում եմ, որ պետք է վերացարկվել անուններից, որովհետև վարչապետն առաջին հերթին ընդգծել է երևույթը և համարել է, որ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանություն ստանձնած անձինք, մարդիկ, ովքեր մասնակից են եղել և կեղծել են ընտրությունները, պետության համար վտանգ են ներկայացնում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ համաձայն է արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք է:
«Այստեղ կարևոր են ոչ թե անձերը, այլ երևույթները և այն, թե ինչպես ենք մենք պատկերացնում երկրի ապագան՝ ժողովրդավարության ամրապդնման տեսանկյունից: Սա է ամենակարևոր շեշտադրումը, որը ես ընկալել եմ վարչապետի ելույթից»,-ասաց Մակունցը: