Քաղաքական գլխավոր 

Նիկոլ Փաշինյանը չարիքը կիրառել է մեկ այլ չարիքի դեմ. Էդմոն Մարուքյանը համաձայն է Տեր-Պետրոսյանի և մյուսների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերի հետ

Վարչապետը շատ ճիշտ հայտարարություն է արել՝ ով ընտրությունները կեղծում է, այդ կեղծիքով ուզում է իշխանությունը պահել, չարիք է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ 96 թվից հետո Հայաստանի բոլոր ղեկավարները չարիք են եղել. «Մոռացե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց 96 թվի համար: Ով ուզում է լինի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն է այն ժամանակ նախագահ, կեղծիքներ են իրականացվել իշխանությունը պահելու համար, ուրեմն նրան էլ է վերաբերում, ի՞նչ կա զարմանալու»:

Ինչ վերաբերում է դիտարկումներին, եթե ինչու է այդ դեպքում Փաշինյանը համագործակցել Տեր-Պետրոսյանի հետ, Մարուքյանը ենթադրեց՝ փորձել է չարիքը կիրառել մեկ այլ չարիքի դեմ, հետո փոխվի, հետո փոփոխություններ լինեն. «Ես հիշում եմ, որ այն ժամանակ բազմաթիվ մարդիկ որևէ կերպ Լևոն Տեր-Պետրոսյանին որպես լիդեր չհամարելով, նրա օգտին քվեարկում էին, որ երկրում փոփոխություններ լինեն: Հետևաբար զարմանալու բան չկա: Ով ընտրությունները կեղծել է, չարիք է, ով ուզում է լինի»:

Նույն շարքից