Ռուսաստանի Դուբնա քաղաքում հայ է սպանվել: Խոսքը վերաբերում է գյումրեցի Երեմ Գևորգյանին, ով մահացել է ոմն Սերգեյ Շ.-ի կողմից հասված հարվածների արդյունքում:
Հայտնվում է, որ տղաների միջև վիճաբանություն է եղել նախ գիշերային ակումբի ներսում, սակայն այն հարթվել է: Բայց ավելի ուշ՝ արդեն դրսում, նշյալ Սերգեյը հարձակվել է Երեմի վրա ու հարվածներ հասցրել, ինչի արդյունքում տղան ընկել է ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Կասկածյալն արդեն ձերբակալվել է, սակայն Երեմի հարազատները մտավախություն ունեն, որ վերջինիս կարող են ազատ արձակել, քանի որ նա նախկինում աշխատել է ՌԴ ՆԳՆ-ում: