Անհայտ անձինք կարմիր ներկով ներկել են հրեա գրող Շոլոմ Ալեյխեմի (Սողոմոն Նաումովիչ Ռաբինովիչ) հուշարձանը, որը տեղադրված է Կիևի Բրոդսկու սինագոգի հարևանությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի գլխավոր ռավվին Մոշե Ռեուվեն Ասմանը, փոխանցում է Լենտան։
«Այսօր ևս մեկ սադրանք մեր սինագոգի դիմաց»,-գրել է նա՝ կից հրապարակելով պղծված քանդակի լուսանկարները:
Դեպքը դեռևս չի մեկնաբանվել իրավապահ մարմինների կողմից։