Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ինչու իրականում հեռացավ Սերժ Սարգսյանը. Պարզաբանում է Լիլիթ Մակունցը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսել է Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ իրեն մեղադրում են իշխանությունը Հայաստանում պոպուլիստներին զիջելու համար:

Նա մասնավորապես հայտարարել, որ ժողովրդավարությունը պիտակավորվում է որպես պոպուլիզմ՝ նպատակ ունենալով այդկերպ պայքարել դրա դեմ. «Բացի դրանից, ես ուզում եմ ընդգծել, որ նախորդ իշխանությունները հեռացել են ոչ այն պատճառով, որպեսզի չլինեն զոհեր, այլ այն պատճառով, որովհետև ՀՀ քաղաքացիները մերժել են նրանց: Սերժ Սարգսյաի ելույթից ես գալիս եմ այն եզրակացության, որ ՀՀԿ-ն վերլուծություններ չի արել, թե ինչն է հեղափոխության պատճառը»:

Նույն շարքից