Քննարկվում է Լարսում ՀՀ ՊԵԿ ներկայացուցչի թեկնածությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մինչև տարվա վերջ կունենանք մեր ներկայացուցիչը Լարսում։ Արդեն թեկնածության մասին ենք խոսում, և կառավարությունում պետք է ամբողջացնենք գործընթացը»,-ասել է Անանյանը: