Քաղաքական 

Լուծվել են բարձրորակ սերմնացուի ու չօգտագործվող հողերի մշակման խնդիրները. գյուղնախարար

Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հետաքրքրվեց գյուղատնտեսության ոլորտում սերմնաբուծության ծրագրից: Գյուղնախարարը նշեց, որ սերմնաբուծության ծրագիրը ավարտվել է և լուծվել են բարձրորակ սերմնացուի ու չօգտագործվող հողերի մշակման խնդիրները:

«Մենք կարելի է ասել` սերմով բավարարված ենք, ուղղակի պետք է ապահովենք բարձրորակ սերմնացուի ներկրումը հանրապետությունում: Ոչ մի երկիր թույլ չի տալիս, որ իր սուպերէլիտար սերմը երկրից դուրս գա, բայց մենք պայմանավորվածություն ունենք, որ ներկրենք այդ սերմը»,- ասաց գյուղնախարարը:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը նկատեց, որ բացարձակապես հայտնի փաստ է, որ բերքատվության կտրուկ անկումը պայմանավորված է հողերի բաղադրության դեֆորմացիայով: «Դուք միայն սերմացուների միջոցով եք փորձում լուծել, բայց պարարտանյութերի համար քիմական բաղադրանյութը պակաս կարևոր չէ և դրա համար հավելյալ գումարների անհրաժեշտություն չկա»,- ասաց նա:

Նախարարը նշեց, թե հողերը տարիներ շարունակ միակողմանի սնուցում են ստանում, ազոտական պարարտանյութով և իրենք նաև այդ ուղղությամբ են քայլեր անում և առաջին անգամ ներմուծել են նաև ֆոսֆորական պարարտանյութեր: «Այս տարի ներմուծեցինք, մենք բացատարական աշխատանք ենք տանում, որ այս պարարտանյութերը խիստ անհարժեշտ են»,- ասաց նա և հավելեց, թե իրենք չեն կարող պարտադրել գյուղացուն, միայն բացատրական աշխատանքների միջոցով են փորձում խնդիրը լուծել:

Խոսրով Հարությանը դիտարկեց, թե գյուղացին չի գիտակցում և կարևորությունը թողնել նրան գիտակցությանը՝ ճիշտ չէ:

Նույն շարքից